Ինչպես հաղորդում է թուքրական «Ռադիկալը»՝ Հռոմի պապ Ֆրանցիսկը «La Repubblica» թերթին մի երկար նամակ է գրել, որտեղ նշել է, թե անհավատ մարդիկ մահից հետո կարող են դրախտում հայտնվել՝ լսելով իրենց խղճի ձայնը: Այս կերպ պապը պատասխանել է վերոնշյալ թերթի լրագրողներից մեկի հարցին: «Ինձ հարցնում եք, թե արդյո՞ք քրիստոնյաների աստվածը ներում է անհավատներին: Ես էլ ձեզ ասում եմ, որ այն անձի համար, որը առաջնորդվում է զղջմամբ և անկեղծությամբ, աստծո ներողամտությունն անսահման է: Անհավատները պետք է լսեն իրենց խղճի ձայնը»,-գրել է պապ Ֆրանցիսկը:
Tags: Հռոմի պապ Ֆրանցիսկ
