Թուրքական «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոսել է ռուսական «Rossiya-24» հեռուստաալիքի եթերում. «Մենք ընդունեցինք քիմիական զենքը միջազգային հանրության հսկողությանը հանձնելու առաջարկը, քանի որ այն Ռուսաստանը արեց: Մեր որոշման վրա չեն ազդել ԱՄՆ-ի սպառնալիքները»,-ասել է Ասադը:
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին այսօր Շվեյցարիայի Ժնև քաղաքում հանդիպել է իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որպեսզի ծանոթանա Ռուսաստանի՝ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու Սիրիային արված առաջարկը: Ռուսական ծրագիրը այսօր ներկայացվելու է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին:
Tags: Բաշար Ասադը
