Ինչպես հաղորդում է «Ակօսը»՝ վաղը առավոտյան Հրանտ Դինքի ընկերները, նրա դատական գործով զբաղվող փաստաբաններ Ֆեթիյե Չեթինը, Հաքան Բաքըրջըօղլուն և Իսմայիլ Ջեմ Հալավուրթը մամլո ասուլիս կտան, որի ժամանակ կպատմեն Դինքի դատավարության ընթացքի մասին՝ սկզբից մինչև այսօր: Հրանտ Դինքի ընկերները, նշելով, որ հավաքվելու են իրենց անցած ուղին և զարգացումները ևս մեկ անգամ հիշելու համար, հետևյալ համատեղ հայտարարությունն են արել. «2012 թվականի հունվարի 17-ին դատավարությունը ավարտվեց, սակայն արդյունքը ոչ մեզ, ոչ էլ գործին հետևող թուրքական հասարակությանը չգոհացրեց: Գործը վճռաբեկ դատարանից ավելի քան մեկ տարի անց հետ եկավ, այն վերսկսում է 2013 թվականի սեպտեմբերի 17-ին»:
