Սեպտեմբերի 12-ին օդաչուն պատմության մեջ առաջին անգամ սկսել է փուչիկներով թռիչքը Անտլանտյան օվկիանոսի վրայով:
39-ամյա Ջոնաթան Թրեյփը իր թռիչքը մեկնարկել է ԱՄՆ-ի Մեն նահանգի Կարիբու քաղաքից և նպատակ ունի հասնել Եվրոպա:
Թրեյփը միայնակ կփորձի հելիումով լցված փուչիկներով անցնել 4,024 կմ:
Այս ճանապարհորդությունը առաջինն է իր տեսակով և հաջողվելու դեպքում Թրեյփը պատմության մեջ կմտնի որպես նման ձևով օվկիանոսի վրայով երբևէ անցած առաջին մարդ:
Քամին կարող է ցանկացած ուղղությամբ՝ Իսլանդիայից մինչև Մարոկո, թեքել նրա ուղղությունը:
Վերջին եղանակի կանխատեսումներով քամիները Թրեյփին կհասցնեն արևմտյան Եվրոպա:
Թրեյփը, նախքան թռիչքի մեկնարկը, հայտնել էր, որ այս ճանապարհորդության ընթացքում ամենավտանգավոր գործոնը եղանակն է:
Թրեյփը արդեն ռեկորդակիր է փուչիկներով 14 ժամ թռչելու համար:
Նա նաև միակ մարդն է, որը 2010թ-ին փուչիկներով անցել է Անգլիական ջրանցքը, իսկ 2011թ-ին՝ Ալպերը:
Նա այժմ կթռչի փուչիկներին ամրացված փոքրիկ նավակով, որը նախատեսված է արտակարգ դեպքերում օվկիանոսի վրա վայրէջք կատարելու համար:
Թրեյփը հայտնում է, որ ջրի վրա վայրէջք կատարելու դեպքում փորձը ձախողված կհամարվի, սակայն ամեն դեպքում դա վտանգավոր կլինի, քանի որ ինքը փրկարարական ջոկատներից շատ հեռու կլինի և ստիպված կլինի միայնակ օվկիանոսում գոյատևել:
Մինչ Թրեյփը հինգ մարդ է զոհվել փորձելով այդ կերպ անցնել Ատլանտյան օվկիանոսը:
Tags: թռիչքը Անտլանտյան օվկիանոսի վրայով
