Ադրբեջանի ընդդիմադիր NİDA երիտասարդական շարժման՝ կալանքի տակ գտնվող 7 ակտիվիստներին, ինչպես նաև “Ազատ երիտասարդություն” կազմակերպության անդամ Իլկին Ռուստամզադեին Ադրբեջանի ՔՕ-ի 220.1 հոդվածով նոր մեղադրանք է ներկայացվել՝զանգվածային նկարագրությունների կազմակերպում՝ հրդեհների և բռնություների ուղեկցմամբ: Այս մասին տեղեկացրել են ակտիվիստների փաստաբանները, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ”կայքը:
Ակտիվիստները ձերբակալվել են 2013թ. մարտին և ապրիլին՝ թմրանյութերի և պայթուցիկ նյութերի ապօրինի պահման մեղադրանքով:
Ակտիվիստների փաստաբնների կարծիքով՝ նոր մեղադրանքները անհիմն են համարում՝ ընդգծելով, որ մարտին անցկացված բողոքի ցույցերը խաղաղ բնույթ են կրել, և պետական ու մասնավոր ունեցվածքին վնաս չի հասցվել: Ավելին՝ ոստիկանությունն է ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ և ջրաշիթ կիրառել:
Նոր մեղադրանքների հաստատման դեպքում ակտիվիստներին մինչև 12 տարվա ազատազրկում է սպառնում:
Կալանքի տակ գտնվող ակտիվիստներին միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը “խղճի բանտարկյալ է” անվանել:
Tags: ադրբեջան
