Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երգիծական մրցանակի է արժանացել հրապարակային ծափերն արգելելու ու ծափահարելու համար մեկ ձեռք ունեցողին ձերբակալելու համար:
Շնոբելյան մրցանակը հանձնվում է գիտության ոլորտում այն “ձեռքբերումների” համար, որոնք սկզբում ծիծաղ են առաջացնում, ապա խորհելու առիթ տալիս: Պարգևատրման արարողությունը տեղի է ունենում Հարվարդի համալսարանում: Միջոցառման համացանցային հեռարձակում է եղել:
2011-ին Վիլնյուսի քաղաքապետ Արտուրաս Զուոկասը Շնոբելյան մրցանակի էր արժանացել փողոցում ավտոմեքենաների սխալ կայանման դեմ պայքարի միջոց առաջարկելու համար: Քաղաքական գործիչը զրահամեքենայով սխալ տեղում կայանած մեքենաները պարզապես տակով էր տվել:
Tags: Ալեքսանդր Լուկաշենկոն