Եգիպտոսի արաբական հանրապետության ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հայտարարել է օգոստոսի 14-ին մտցված արտակարգ իրադրությունը 2 ամսով երկարաձգելու որոշման մասին:
Պաշտոնական հայտարարության մեջ Մանսուրը նշել է, որ ԱԻ-ն կապված է երկրում անվտանգության հետ:
ԱԻ ռեժիմի ժամանակ երկրի ոստիկանությունն ու բանակն անսահմանափակ իրավասություններ ունեն: Գործում է նաև պարեկային ժամը:
Tags: Եգիպտոս