69 մարդու սպանած Անդերս Բրեյվիկն ընդունվել է Օսլոյի համալսարանի քաղագիտության ֆակուլտետի հեռակա բաժին:
Բանտում գտնվող Բրեյվիկն ամռանը հանձնել է բոլոր քննությունները: Ընդ որում բանտարկյալի կարգավիճակը չի շփոթեցրել համալսարանի ղեկավարությանը: Համալսարանի ադմինիստրացիան հայտարարել է, որ պատրաստ է օգնել Բրեյվիկին` մարդասիրական նկատառումներով:
Բանտապետ Իլա Կնուտ Բյարկեյդը նույնպես պաշտպանել է Բրեյվիկի վճիռը.”Մենք ցանկանում ենք բոլոր ջանքերը ներդնել, որ մեր բանտարկյալներն անհրաժեշտ որակավորում ստանան, ինչը կօգնի նրանց աշխատանք գտնել ազատ արձակվելուց հետո”:
Բրեյվիկը միջնակարգ դպրոց չի ավարտել նա միջնակարգի ավարտական չունի:
Tags: Բրեյվիկ