ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման երկրի քաղաքացիներին առաջարկել է ամեն օր մեկ բաժակ ավելի ջուր խմել, որ պայքարեն գիրության դեմ.”Դա շատ հեշտ է:Խմեք մեկ բաժակ ավելի, քան սովորաբար: Այդ տարբերությունը կանդրադառնա առողջության ու ընդհանուր ինքնազգացողության և էներգիայի վրա: Խմեք ու ինքներդ կհամոզվեք”,-ասվում է սեպտեմբերի 12-ին տարածված հայտարարության մեջ:
“Ես հասկացել եմ, որ եթե մենք ցանկանում ենք ավելի առողջ լինել ու դրանով օգնել մեր ընտանիքներին, ապա ավելի հեշտ է շատ ջուր խմել”,-հայտնել է առաջին տիկինը:Նրա խոսքով, շուտով մեկնարկելու է նրա նոր` Drink Up քարոզարշավը: Դա պետք է տեղի ունենա Վիսկոնսին նահանգի Ութերթաուն քաղաքում ու դրանում նրան կօգնի դերասանուհի Եվա Լոնգորիան: Քարոզարշավի շրջանակներում նախատեսվում է Միշել Օբամայի կոչը փակցնել ջրի շշերի պիտակներին, ու ողջ երկրում խմելու ջրի հասարակական 10 հազար շատրվանների վրա:
ԱՄՆ-ում գիրությամբ է տառապում յուրաքանչյուր երրորդ հասուն մարդը, յուրաքանչյուր 5-րդ երեխան:
Tags: Միշել Օբամա