Սեպտեմբերի 23-27-ը Բաքվում համակարգչային աջակցությամբ տեղի են ունենալու “Eternity-2013” (Հավերժություն-2013) թիմային զորավարժություններ` նվիրված նավթագազամուղի պաշտպանությանը, այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:
Համատեղ զորավարժություններին մասնակցելու են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև խողովակաշարերի պաշտպանությամբ զբաղվող կառույցները:
“Eternity-2013” զորավարժությունները անցկացվում են տարին մեկ անգամ:
