ՃՏՊ Բաղրամյան պողոտայում (լուսանկարներ)

ճ1Սեպտեմբերի 12-ին, ժամը 23.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 49 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ճ2Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “Oպել Աստրա” մակնիշի 34 ML 222 ճ3(վարորդ Ռ. Դ., ծնվ. 1984թ.) և “Մերսեդես E320″ մակնիշի 70 PD 070 պետհամարանիշներով  (վարորդ Ն. Հ., ծնվ. 1991թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ճ4տեղափոխվել են Արմենիա ՀԲԿ:
ճ6Ըստ բժիշկների` Ռ. Դ.-ի և Ն. Հ.-ի առողջական վիճակը ծանր է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և ճ8իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Լուսանկարները` www.mes.am-ի