Սերբիայի նախագահ Տամիսլան Նիկոլիչը պաշտոնապես ներողություն է խնդրել 1995 թվականին Սերեբրենիցեում բոսնիացի մուսուլմանների կոտորածների համար: «Ես ծնկի եմ իջնում և Սերբիայի համար ողորմություն եմ խնդրում այն հանցագործության համար, որը կատարվել է Սերեբրենիցեում: Ես ներողություն եմ խնդրում այն հանցագործության համար, որը մեր պետության ու մեր ժողովրդի անունից գործել են առանձին անձինք»,-ասել է նախագահը՝ ելույթ ունենալով բոսնիական հեռուստատեսության եթերով:
«Anadolu» գործակալությունը գրում է, որ ավելի վաղ Սերբիայի նախագահը հրաժարվել էր Սերեբրենիցեի կոտորածը ցեղասպանություն ճանաչել և հայտարարել էր, որ այդ քաղաքում սերբիական զինծառայողների կատարածը «ռազմական լուրջ հանցագործություն է»: Այնուհանդերձ 2010 թվականին Սերբիայի խորհրդարանը Սերեբրենիցեի կոտորածը դատապարտող որոշում ընդունեց: Նույն թվականի հուլիսի 11-ին Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը մասնակցեց այդ կոտորածների զոհերի ոգեկոչման արարողություններին և ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար: Նշենք, որ այս միջոցառումներին մասնակցել է նաև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը:
Tags: սերբիա
