Քաղաքացին ծառի տակ է թողել տոպրակով փամփուշտներն ու նռնակը և զանգել ոստիկանություն

փամփուշտՍեպտեմբերի 12-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել անհայտ անձ և հայտնել, որ ինքն արցախյան պատերազմի մասնակից է, ունի փամփուշտներ և նռնակ, որոնք թողնում է «ԱրմենՏել»-ի հետնամասում` պատի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը Ահարոնյան փողոցում գտնվող «ԱրմենՏել» ՓԲԸ վարչական շենքի հետնամասում` ծառի տակ, պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է «Ֆ-1» տիպի  նռնակ` «ՈւՌԶԳՄ» տիպի պայթուցիչով, և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 210  փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Tags: