Աֆղանստանի արևմուտքում գտնվող Հերաթ վիլայեթում մահապարտը հարձակում է իրականացրել ԱՄՆ-ի հյուպատոսարանի վրա: Տեղական ոստիկանության ծառայողները նշել են, որ պայթուցիկով լիցքավորված մեքենան պայթել է ուղիղ հյուպատոսարանի շենքի դիմաց, որից հետո զինված մի խումբ պայքարի մեջ է մտել աֆղանական ոստիկանության ուժերի և հյուպատոսարանի անվտանգության ծառայության հետ:
Թուրքական «Հաբերլերը» հաղորդում է, որ հարձակման հետևանքով հյուպատոսարանի 2 աշխատակից է զոհվել, ավելի քան 15 մարդ վիրավորվել է: Հարձակում գործած մահապարտներից բախման ընթացքում 5 հոգի է սպանվել ԱՄՆ-ի հատուկ ծառայության ուժերի կողմից: Ահաբեկչության պատասխանատվությունը ստաձնել է «Թալիբան» շարժումը:
