Արդեն մի քանի օր է, ինչ Ստամբուլի մի շարք հատվածներում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում Հաթայում երիտասարդ Ահմեդ Աթաքանի սպանության դեմ: Երեկ երեկոյան Քադըքյոյ թաղամասում հավաքված մի խումբ ցուցարարներ նստացույց են արել, այնուհետև բարիկադներ են կառուցել, կրակի են տվել աղբամանները:
«Դողան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ոստիկանությունը հավաքվածներին ցրելու նպատակով բարձրախոսով զգուշացում է արել: Տեսնելով, որ ցուցարարները չեն հեռանում, ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրաշիթեր է կիրառել նրանց նկատմամբ, որից հետո կարողացել են մասնակիորեն ցրել ցուցարարներին:
Tags: թուրքիա