Այսօր թուրքական լրատվամիջոցներում լուրեր են հայտնել, թե իսպանական «Ռեալ Մադրիդի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդոն չի մասնակցելու թուրքական «Գալաթասարայի» հետ Չեմպիոնների լիգայի մյուս շաբաթ կայանալիք հանդիպմանը: Հայտնի է, որ Ռոնալդոն վնասվածք ունենալու պատճառով խնդրել է մարզիչներին չմասնակցել Ստամբուլում սպասվող հանդիպմանը: Ռոնալդոն իր թիմին չի կարողանա օգնել առնվազն երկու շաբաթ:
«Ռադիկալը» գրում է, որ Ռոնալդոն, հանդիպելով ակումբի բժիշկների հետ, խնդրել է իրեն հանգստանալու հնարավորություն տալ, քանի որ վերջին հանդիպումներին ցավեր է ունեցել: Հնարավոր է, որ Ռոնալդոն նույնիսկ բուժման կուրս անցնի:
