Ադրբեջանական բանակը կորցրել է ևս մեկ զինվորի:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով Պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը, դեպքը տեղի է ունեցել Թովուզի (Տավուշի) շրջանի “N” զորամասում:
Ասքերլի Անար Դաղըստան օղլուն մահացել է (ծնվ. 1994թ.) սեփական հրացանից արձակած փամփուշտի հետևանքով:
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:
