Ռուսաստանի հոգեբուժարաններից մեկում հրդեհ է բռնկվել, կան զոհեր

russian_hospital_fireՌուսական Ռիա նովոստի լրատվական գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի Վելիկիյ Նովգորոդ քաղաքի հոգեբուժական հաստատությունում ուրբաթ առավոտյան բռնկված հրդեհից մահացել է 12 մարդ, 20 մարդ անհետ կորած են համարվում:

Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքի տեղեկություններով՝ հրդեհի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:

Ռիա նովոստին, մեջբերելով առողջապահության նախարարության հայտարարությունը, նշում է, որ հրդեհի պահին շենքում 59 մարդ է եղել: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկություններով 23 մարդ է փրկվել:

Ոստիկանությունը փնտրում է հրդեհի ընթացքում հոգեբուժարանից փախած հիվանդներին:

Հերդեհը այժմ մարվել է, իսկ դեպքի վայրում փրկարարական անձնակազմ է աշխատում: