Կցանկանայի ինչ-որ փաստաթուղթ տեսնել Եվրամիության հետ բանակցությունների սեղանին . Նաիրա Զոհրաբյան

նաիրա զոհրաբյանԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր ԱԺ ճեպազրույցի

ժամանակ Մաքսային միությանը միանալու նախագահի որոշման մասին լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց. «Մինչև  քաղաքական որոշում կայացնելը պետք էր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիա անցկացնել: Եվ թող հղում չկատարեն սահմանադրությանը՝ ասելով, թե նախագահը կարող է միանձնյա որոշում կայացնել: Չորս տարի պատրաստվում էինք նախաստորագրել ասոցացման համաձայնագիրը և հանկարծ բոլորս լսեցինք նմանօրինակ որոշման մասին», – շեշտեց  Նաիրա Զոհրաբյանը և հավելեց. «Վստահ եմ, որ  ազատ և համապարփակ առևտրային պայմանագիրը Եվրամիության հետ այլևս սկզբունքորեն չի կարող կնքվել, բայց,  այդուհանդերձ, կցանկանայի ինչ-որ փաստաթուղթ տեսնել Եվրամիության հետ բանակցությունների սեղանին»: