ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ Մաքսային միության մասին քննարկումները որակեց մի այնպիսի բանի մեկնաբանություն, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտի` հավաստիացնելով, որ անգամ ՀՀԿ-ից որևէ մեկը չգիտի, թե ինչ է կատարվում երկրում:
«Չորս տարի ծախսեցինք Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման վրա: Դեռ նույնիսկ պարզ չէ, թե որքան գումար է ծախսվել այդ ընթացքում: Երկիրը ձեռքից գնում է: Ծիծաղում եք, բայց չէ՞ որ կան գծեր, որոնցից ներքև ոչինչ չենք կարողանալու անել», – վրդովվեց Արամ Մանուկյանը:
