«Ինչու՞ են իշխանությունները մինչ օրս փորձում խորամանկություններ անել: Ես չեմ բացառում մեկ այլ մակարդակի համագործակցություն Եվրոպայի հետ, բայց ակնհայտ է, որ հին որակն էլ հետ բերել արդեն հնարավոր չէ, և սխալվում են բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր ասում են, թե Մաքսային միության հետ պայմանագիրը կրում է զուտ տնտեսական բնույթ: Պատասխանատու ձևով հայտարարում եմ՝ սա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական քայլ է», – այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` շեշտելով, որ Եվրամիության հետ ասոցացումը համապարփակ համագործակցություն է, որը շատ մոտ է Եվրամիության անդամակցությանը. «Դիտորդ, ասոցացված անդամ և անդամ` սրանք են եվրաինտեգրացիայի երեք փուլերը, որոնք մեզ համար այևս հնարավոր չեն այնպես, ինչպես պատկերացվում էին մինչև սեպտեմբերի երեքը: Համագործակցության ծավալը պահպանվել չի կարող, անհամատեղելիությունն ակնհայտ է», – ասաց Արմեն Ռուստամյանը:
