Փլուզում Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում

սպորտի նախՍպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի  Վարդանյանն այցելել է  Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող «Երևանի օլիմպիական  հերթափոխի պետական մարզական քոլեջ»՝  ծանոթանալու փլուզումից տուժած  մասնաշենքում տիրող իրավիճակին:

ՊՈԱԿ-ին պատկանող հանրակացարանային մասնաշենքի բուժկետի և սանիտարական  սենյակի՝ 30 քմ մակերեսով  երկաթբետոնե հատակները փլուզվել էին սեպտեմբերի 9-ին:

Քոլեջի տնօրեն Արմեն Գաբրիելյանը նախարարին ներկայացրեց իրավիճակը՝  ակնկալելով վերջինիս գործուն միջամտությունը վթարի հետևանքներն արագ կերպով վերացնելու հարցում:

Նախարարն էլ իր հերթին հանձնարարական տվեց ստեղծված իրավիճակում գտնել լուծումներ՝ մարզական դպրոցի աշխատանքները բնականոն հունով  կազմակեպելու համար:

Դեպքի առթիվ արդեն իսկ ստացվել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ –ի եզրակացությունը՝ ըստ որի 1970 թ կառուցած մասնաշենքը չի եղել վթարային, փլուզման պատճառը եղել է  կառուցման ժամանակ թույլ տված սխալները :

Մասնագետների եզրակացության համաձայն՝ այժմ կառույցի տեխնիկական վիճակը գնահատվում է բավարար՝  2-րդ աստիճանի, այն է՝ կոնստրուկտիվ տարրերը պիտանի են շահագործման համար, սակայն պահանջվում  է կապիտալ վերանորոգում:  Ըստ շինարարատեխնիկական փորձագետների՝ քոլեջի ննջարանային  մասնաշենքի սեյսմիկ խոցելիության աստիճանը (շենքի վարքը երկրաշարժի դեպքում) գնատահվում է բարձր:

Ուստի մասնագետներն  առաջարկել են   ձեռնարկել անհետաձգելի որոշ միջոցառումներ. ըստ այդմ   պետք է նախագծի հիման վրա ուսումնասիրվի շենքի հիմնահատակի գրունտը, համապատասխան ակտով վկայագրվի և  կազմվի նախահաշիվ:       Նախարարը մանրակրկտորեն  ծանոթացավ ԱԻՆ տված եզարակցությ

անը և խոստացավ հնարավորինս շուտ միջոցներ  ձեռնարկել՝ քոլեջի անխափան գորունեությունն ապահովելու համար:


Tags: