Կոլորադոյում ջրհեղեղի պատճառով 4 մարդ է զոհվել

iԱմերիկայի Կոլորադո նահանգում ջրհեղեղի հետևանքով 4 մարդ է զոհվել, շուրջ 4 հազարն էլ աղետի գոտուց տարհանվել է:

30 տարվա մեջ ամենամասշտաբային ջրհեղեղի պատճառով ջրի մեջ են հայտնվել նահանգի խոշորագույն քաղաքները: Ամենից շատ տուժել են  Բոուլդեր և Լիոն քաղաքները:

ԱԻ վարչության ներկայացուցիչն ասել է, որ ջրհեղեղը լվացել է դաշնային մայրուղին, տեղաբնակները 48 ժամով զրկվել են խմելու ջերից ու հոսանքից:

Սա 1976-ի ջրհեղեղից հետո ամենախոշորն է: Այն ժամանակ զոհվեց գրեթե 150 մարդ:

 

 

 

 

 

 

 

 

 

Tags: