Չինաստանում գինու մեջ մարինացված օձի խայթոցից հետո կինը տեղափոխվել է հիվանդանոց:
Օձն անսպսասելի խայթել է կնոջը, այն պահին, երբ վերջինս փորձել է գինի ավելացնել օձով շշի մեջ: Երբ կինը փորձել է փայտիկով ուղղել օձի դիրքը` սողունն անսպասելի դուրս է թռել շշից ու խայթել կնոջ թևը: Թե ինչպես է օձը 3 ամիս կենդանի մնացել գինու փակ շշի մեջ, անհայտ է: Կնոջ աղաղակից ընտանիքի անդամներից մեկն օգնության է վազել ու սատկացրել “հարություն” առած օձին: Կինն ամեն օր մեկ բաժակ այդ գինուց է խմել ռևմտաիզմի բուժման նպատակով: Նա կենդանի օձ է գնել` թուրմի համար:
Չինաստանում նման թուրմերը շատ տարածված են, քանի որ տեղաբնակները համոզված են դրանց բուժիչ հատկությանը:
Tags: սողուններ
