Արդյոք վերջնական է որոշումը

121168Հայտնի դարձավ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման եզրափակիչ մրցամարտի անցկացման վայրը:

Հնդկաստանի Չեննայ քաղաքում համաձայնագիր է ստորագրվել աշխարհի առաջնության Անանդ-Կառլսեն եզրափակիչ մրցախաղը կազմակերպելու վերաբերյալ: Նախատեսվում է մրցախաղն անցկացնել այս տարվա նոյեմբերի 6-26-ը: ՖԻԴԵ-ն Հնդկաստանի շախմատի ֆեդերացիա կներկայացնի մրցաշարի կազմակերպման վերաբերյալ պայմանագիրը, որը կողմերը պետք է ստորագրեն 7 օրվա ընթացքում: Մրցախաղի կազմակերպիչը պետք է ապահովի 3 մլն 367250 դոլար մրցանակային հիմնադրամը: Մինչև մայիսի 20-ը կազմակերպիչը պետք է այս գումարի կեսը փոխանցի ՖԻԴԵ-ի հաշվին, իսկ մյուս մասը ՖԻԴԵ-ն պետք է ստանա օգոստոսի 31-ից ոչ ուշ:

Առայժմ դժվար է ասել, որ այս որոշումը վերջնական է: Բանն այն է, որ Մագնուս Կառլսենը համաձայն չէ խաղալ Անանդի հայրենիքում: Նա հայտարարել է, որ նման մրցախաղերը սովորաբար պետք է կայանան չեզոք երկրում:

Նորվեգացի գրոսմայստերի մենեջեր Էսպեն Ագդեստեյնն էլ նշել է, որ Մագնուսի համար դժվար կլինի Հնդկաստանում խաղալըՙ հաշվի առնելով տեղի յուրօրինակ կլիմայական պայմաններն ու սնունդը:

 

 

Tags: