Իշխանությունների տեղեկություններով՝ շաբաթ առավոտյան Օհայո նահանգում ուղևորատար ավտոբուս է շրջվել:
Արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ներկայացուցիչը հայտնում է, որ ավտոբուսում գտնվող առնվազն 34 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Նա նաև նշում է, որ վթարի պահին ավտոբուսում 52 մարդ է գտնվել:
Շերիֆի գրասենյակի ներկայացուցիչը ավելի վաղ հայտնել էր, որ ավտոբուսում ավելի քան 80 մարդ է եղել:
Ավտոբուսը Ցինցինատի քաղաքից ուղևորվում էր Դեթրոյթ:
Tags: ԱՄՆ, ավտովթար