Ակտիվիստների տեղեկություններով՝ Իրաքի սահմանի մոտակայքում Սիրիայի ընդդիմադիր զինյալների և մահմեդական ծայրահեղականների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում հինգ մարդ է զոհվել:
Սիրիայում գտնվող մարդու իրավունքների մոնիտորինգի բրիտանական խումբը հայտնում է, որ շաբաթ օրը Բուկամալ քաղաքում տեղի ունեցած բախումները գժտություն են ստեղծում Իրաքի ալ-Քաիդայի հետ կապ ունեցող իսլամական պետության և ավելի չափավոր ապստամբների խմբավորումների միջև:
Վերջին ամիսների ընթացքում ալ-Քաիդայի հետ կապված ծայրահեղական խմբավորումների և ավելի չափավոր միավորումների միջև բախումները հաճախակի են դարձել:
Այս բախումները նաև բարդացնում են սիրիական ապստամբներին աջակցություն տրամադրելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ջանքերը:
Tags: Սիրիա