Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանում նախընտրական մոնիթորինգի առաքելությունը հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններին ընդառաջ հանդես է եկել Ադրբեջան ճանաչողական այցի վերաբերյալ հայտարարությամբ:
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի իշխանութուները պատրաստ են ապահովել միջազգային դիտորդների հասանելիությունը ընտրությունների մոնիթորինգին, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը կերևա ընտրությունների օրը:
Առաքելության անդամների կարծիքով՝ առաջիկա ընտրություններն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան մրցակցային մթնոլորտում, ու թեև թեկնածուների վերջանական գրանցումը չի ավարատվել, ընտրապայքարին կմասնակցի 10 թեկնածու:
Միևնույն ժամանակ գործող նախագահի “իրական մրցակիցների” բացակայությունը համազգային լուրջ բանավեճերի բացակայության պատճառ է դարձել:
Ընդդիմության պոտենցիալ թեկնածուների քաղաքական հարթակները բավական անորոշ են, պայքարն ընթանում է անձնական մակարդակի վրա:
ԵԽԽՎ դիտորդները հիասթաված են նաև Ալիևի՝ նախըտրական քարոզարշավ չանցկացնելու մասին որոշումից: Վերջինս այդ որոշումը պատճառաբանել է նրանով, որ իրնքը հայտնի է իր գործերով:
Միաժամանակ նրա հաճախակի ներկայությունը զանգվածային մի շարք լրատվամիջոցներում, որը հիմնավորվում է նախագահի իր գործառույթների կատարմամբ, իր մրցակիցներին դնում է ոչ շահեկան դրության մեջ:
Ավելին, ԵԽԽՎ զեկույցներում արտացոլված մի շարք առաջարկություններ չեն իրագործվել:
Առաքելությունը Ադրբեջանում է գտնվել սեպտեմբերի 10-13-ը՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի հրավերով և հանդիպումներ է ունեցել թեկանծուների, ԿԸՀ անդամների և այլ կառույցների ներկայացուցիչների հետ:
