Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տվել Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի ձեռք բերած համաձայնությանը: Այս մասին է հայտարարել Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը: «Ես բանակցել եմ ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ: Մեծ Բրիտանիան իր աջակցությունն է հայտնում ռուս-ամերիկյան համաձայնությանը՝ կապված Սիրիայում քիմիական զենքի գործոնի հետ: Այժմ սպասվում է արագ աշխատանք այս ծրագրի իրականացման համար»,-գրել է Հեյգը իր «Twitter»-յան էջում:
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարները Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնության էին եկել սիրիական կառավարության տրամադրության տակ գտնվող քիմիական զենքի ծավալի և տեսակների հարցում՝ մշակելով հետագա գործողությունների ծրագիրը: Սպասվում է, որ մոտ օրերս Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը կներկայացնեն իրենց առաջարկությունները սիրիական խնդրի շուրջ:
