Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա Ֆոն Կրամոնը հանդես է եկել Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին կառույցի դիտորդական խումբ ուղարկելու որոշման հետ կապված հայտարարությամբ։
“Հուսով ենք, որ Եվրախորհրդարանի դիտորդական խումբը կնպաստի նրան, որ ժողովրդավարական ընդդիմությունը կարողանա մրցակցել ընտրություններում”,-ասել է նա։
Վիոլա Ֆոն Կրամոնը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին ընտրական մրցապայքարից ընդդիմադիր Ռուստամ Իբրահիմբեկովին հեռացնելու համար, հայտնում է ադրբեջանական “Թուրան” գործակալությունը։
Պատգամավորը նաև ընդգծել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն անհանգստացնող է, քանի որ “իշխանություններն արգելում են ազատ ու խաղաղ հավաքները”։
Tags: ադրբեջան
