Հենրիխ Մխիթարյանը փայլուն խաղաց

ՀՄ221286851373746587Գերմանիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 6:2 հաշվով առավելության հասավ «Համբուրգի» նկատմամբ: Հենրիխ Մխիթարյանը փայլուն խաղաց: Նա 22-րդ րոպեին խփեց «Բորուսիայի» երկրորդ գնդակը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 65-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց:

24-ամյա Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում իր 3-րդ գնդակը խփեց: Հայ ֆուտբոլիստը 79-րդ րոպեին փոխարինվեց:

«Բորուսիան» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 15 միավորով առջևում է: 2 միավոր պակաս ունի Մյունխենի «Բավարիան»:

 

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» – «Համբուրգ»՝ 6:2

Էմերիկ Օբամեյանգ, 19, 65, Հենրիխ Մխիթարյան, 22, Ռոբերտ Լևանդովսկի, 73, 81, Մարկո Ռոյս, 74 Ժի Գին Լամ, 26, Հայկո Վեստերման, 49

Tags: , ,