Հունաստանում այսօրվանից սկսվում է զանգվածային գործադուլների շաբաթը

o_778260 (1)Հունաստանում այսօրվանից` սեպտեմբերի 16-ից  սկսվում է զանգվածային գործադուլների շաբաթը միջազգային վարկատուների “եռյակի”`  ԵՄ, Եվրոպական կենտրոնական բանկի ու  ԱՄՀ-ի առաքելության ներկայացուցիչների  ժամանման նախօրեին: Նրանք պետք է գնահատեն երկրում կառուցվածքային բարեփոխումների ընթացքը:

Գործադուլին կմասնակցեն ապահովագրության ու թոշակային հիմնադրամների աշխատակիցները: Աշխատանքի զբաղվածության կազմակերպություններն ու սոցապների աշխատակիցները.նրանք բողոքում են  իրենց  618 աշխատակիցներին աշխատանքային ռեզերվ  փոխադրելու համար: Սեպտեմբերի 18-19 Պետական հատվածի արհմիությունների գերագույն խորհուրդը 48-ժամյա գործադուլ կանի հազարավոր պետծառայողների աշխատանքային ռեզերվ փոխադրելու կառավարության քաղաքականության դեմ: Մի քանի հազար պետծառայողներ, այդ թվում` ուսուցիչներ են հուլիսին փոխադրվել աշխատանքային ռեզերվ: Մինչև սեպտեմբերի վերջ նախատեսվում է ևս 12 500 մարդու փոխադրում, ընդ որում, նրանցից 4000-ը վերջնականապես կհեռացվի աշխատանքից:

Պետծառայողները, որոնց փոխադրում են աշխատանքային ռեզերվ, պարտավոր են համաձայնել նոր առաջարկված աշխատանքին պետական հատվածի այն տեղերում, ուր ազատված  աշխատատեղեր կան, հակառակ պարագայում, նրանք  մի քանի ամիս անց կդառնան գործազուրկ:

Հունաստանը հույս ունի, որ իր ֆինանսների աուդիտը կավարտվի մինչ հոկտեմբերի 15-ին Եվրախմբի նիստ կգումարվի: Նիստի ժամանակ պիտի որոշվի, թե Աթենքը հերթական միկրոտրանշ կստանա, թե ոչ, որի ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ եվրո:

Tags: