Գիտնականները վստահ են, որ այն մարդիկ, ովքեր կարողանում են մտածել միաժամանակ երկու լեզուներով, ավելի ճկուն հոգեկան ունեն, քան մեկ լեզու իմացողները: Մասնագետները վստահ են, որ “երկլեզվությունը” բարելավում է ուղեղի աշխատանքը, մասնավորապես` հիշողությունը, օգնում է աշխատել բազմախնդիր ռեժիմում ու արագ լուծումներ գտնելու:
“Երբ դուք անընդհատ լեզվական կարգավորումներ եք անում գլխում, դա ամրապնդում է ձեր մտավոր մկանները և ավելացնում կատարողական ֆունկցիան”,-կարծում է Փենսիլվանիայի համալսարանից հոգեբանության պրոֆեսոր Ջուդիթ Քրոլը:
Հոգեբանները կարծում են, որ 2 լեզուներով ազատ խոսող մարդիկ ունակ են հանգիստ մեկ լեզվից անցում կատարել մյուսին ցանկացած պահի, սակայն հազվադեպ են ակամա կիրառում մյուս լեզվի բառերը` երկու լեզուները վերահսկելով միաժամանակ:
Ուսումնասիրության մեջ ասվում է, որ երկլեզու մարդիկ իրենց բառապաշարում ունեն բառային ակտիվ 2 լեզուներից, սակայն հազվադեպ են շփոթում դրանք:
Tags: ուսումնասիրություն
