ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ուորլիքը իր «Twitter»-յան էջում գրել է, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Դանիել Բերի հետ համատեղ ջանքեր կգործադրեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Ուորլիքը շնորհավորել է Բերին նոր պաշտոնի ստանձման կապակցությամբ և հաջողություն մաղթել: Նշենք, որ դեսպան Բերը նախկինում աշխատել է Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյում, իսկ սեպտեմբերի 10-ին նշանակվել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան:
