“Ֆուկուսիմա-1”-ի ամբարտակի ավերման վտանգ կա

Այսօր Ճապոնիային պատուհասած “Ման-յին” թայֆունը ստեղծել է վթարային “Ֆուկուսիմա-1” ԱԷԿ-ը պաշտպանող ամբարտակի ճեղքման վտանգ: o_824847Ամբարտակները շրջապատում են ատոմակայանի բարձր ռադիոակտիվ հեղուկով բազմաթիվ բաքերը, որը դուրս են բերում տուժած էներգաբլոկների ստորին հարկերից: Ամբարտակների ավերումը թույլ չտալու համար օպերատոր ընկերության ադմինիստրացիան անձրևաջուրն օվկիանոս թափելու որոշում է կայացրել:  Նրանք հավատացնում են, որ ռադիոակտիվ նյութերի պարունակությունն այդ ջրի մեջ ընդամենը 2-8 բեքքերել է` մեկ լիտրում: Դա  Ճապոնիայում հաստատված սահմանային նորմից (30 բեքքերել) ավելի քիչ է:

Ներկայում փորձագետներն  ստուգումներ են անում բոլոր ամբարտակներ մոտ. եթե ռադիոակտիվության նորմի գերազանցում լինի, ապա վարակված ջուրը կհավաքվի ցիստեռնների մեջ:

Թայֆունն ուղեկցվում է  հորդառատ անձրևներով, որոնք ամենուր հեղեղներ  ու սողանքներ են գոյացրել: Քամու ուժգնությունը տեղ-տեղ հասնում է  45 մ/վայրկյանի: Տարերքի հիմնական հարվածը Հոնսյու կղզուն է բաժին հասել: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել շուրջ 70 մարդ:

 

Tags: