Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ-Սիտի քաղաքում ամփոփվեց “Միսս Ամերիկա -2014″ մրցույթը: Թագը նվաճեց Նյու Յորք նահանգի ներկայացուցիչ, 24-ամյա Նինա Դավուլին, որը հնդկական ծագումով ամերիկուհի է:
Դավուլին դատավորներին գրավեց ոչ միայն արտաքին տվյալներով, այլև հնդկական ազգային պարի փայլուն կատարմամբ: Աղջիկը պատմեց, որ ապագայում ուզում է դառնալ բժիշկ- թերապևտ:
Պարգևատրման արարողությանը գեղեցկության թագուհին ներկայացել էր խորը կտրվածքով երկար լիմոնագույն զգեստով: Դավուլիի գլխին բյուրեղապակյա թագը հագցրեց “Միսս Ամերիկա-2013″-ի հաղթող Մելորի Հեյգանը, որը նույնպես ներկայացնում էր Նյու Յորքը: Բացի թագից, մրցույթի հաղթողը ստացավ 50 հազար դոլար պարգևատրում:
Մրցույթի երկրորդ տեղը գրավեց “Միսս Կալիֆոռնիան”, երրորդը`Օկլահոմայի ներկայացուցիչը:Նրանք կստանան համապատասխանաբար 25 հազար և 20 հազար դոլար:
“Միսս Ամերիկա” մրցույթը, որին մասնակցել թույլատրվում է 17-24 տարեկան աղջիկներին,ԱՄՆ-ում անց է կացվում 1921 թվից: Նրա հիմնական մրցակիցը Միացյալ Նահանգներում “Միսս ԱՄՆ” է: Ինչպես պնդում են “Միսս Ամերիկա”-ի կազմակերպիչները, այս մրցույթը մյուսներից տարբերվում է նրանով, որ միայն արտաքին տվյալների ցուցադրում չի ենթադրում, այլ նաև անհատականությունների մրցույթ: Մասնակիցները ոչ միայն գրավիչ պետք է լինեն, այլև զարգացած ինտելեկտով և կարողանան արտահայտել իրենց մտքերը, լինեն հմայիչ և հավակնոտ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Tags: "Միս Ամերիկա-2014"