Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, գլխավորելով «Մեջիք Էքստրեմադուրա» թիմը, գերազանց հանդես եկավ Լինարեսում անցկացված Իսպանիայի ակումբային առաջնությունում:
Սարգսյանը, չկրելով ոչ մի պարտություն, առաջին խաղատախտակի վրա գրավեց առաջին տեղը` իր ետևում թողնելով գրոսմայստերներ Դոմինգեսին (Կուբա), Բաքրոյին (Ֆրանսիա), Նավարային (Չեխիա), Բրուզոնին (Կուբա), Նիսիպեանուին (Ռումինիա), Անտոն Գուիյարոյին (Իսպանիա), Սպրագետին (Կանադա):
Վերջին տուրում Գաբրիելը ոչ-ոքի խաղաց Դավիդ Նավարայի հետ և 7 հնարավորից վաստակեց 4 միավոր:
«Մեջիք Էքստրեմադուրան» 3,5:2,5 հաշվով պարտության մատնեց «Սաբադելին» և գրավեց չորրորդ տեղը:
Իսպանիայի չեմպիոն դարձավ «Սեստաո» ակումբը:
Tags: շախմատ, սպորտ