Պայթյուններ են հնչել Իրաքի կենտրոնական ու հարավային տարածաշրջաններում:
Պայթյունների ալիքն անցել է շիական քաղաքներով: Բաղդադից ոչ հեռու գտնվող Հիիլ քաղաքում ականապատված մեքենայի պայթյունից 10 մարդ է զոհվել: Երկրորդ պայթյունը նույն քաղաքում ևս 6 խաղաղ բնակչի կյանք է խլել:
Պայթյունների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 57 մարդ, նույնքանն էլ լուրջ վիրավորվել են:
Tags: իրաք