Ադրբեջանում սկսվել է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը

1Ադրբեջանում սեպտեմբերի 16-ին մեկնարկել է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:
Գրանցված թեկնածուները, նրանց լիազոր ներկայացուցիչները, քաղաքական կուսակցությունները, որոնց թեկնածուները գրանցվել են, կուսակցական դաշինքները և դրանց ներկայացուցիչները կարող են քարոզարշավ անցկացնել մինչև հոկտեմբերի 8-ը՝ ժամը 08:00-ն:
Առաջիկա նախագահական ընտրությունների համար պաշտոնապես գրանցվել է 10 թեկնածու, որոնց թվում է նաև իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցության նախագահ, Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը:
Թեկնածության հաստատման համար իրենց փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել էր 22 մարդ:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 9-ին:

 

Tags: