Ամերիկուհին Հավայան կղզիների իշխանություններից վերջապես վարորդական իրավունքն իր լրիվ անուն-ազգանունով ստանալու իրավունք է ստացել, իսկ կնոջ անունը Ջանի Լոկելանի Քեիհանաիկուկաուակահիխուլիխեեահաունաելե է:
Մինչև հիմա նրա վարորդական իրավունքի վրա ազգանվան կրճատ ձևն էր, քանի որ նահանգի էլեկտրոնային համակարգը ծրագրավորած է 35 տառը չգերազանցող անունների հաշվարկով:
Կինն այդ ազգանունը 1992-ին ամուսնանալուց հետո է վերցրել: Նրա խոսքով, այդ ազգանունը մի շարք նշանակություններ ունի:
Քեիհանաիկուկաուակահիխուլիխեեահաունաելեն, որի աղջկական ազգանունը շատ ավելի կարճ է` Վորտ, պատմել է, որ ազգանվան համար պայքարել է այն պատճառով, որ իր կարծիքով, վերջին քսան տարում հավայացիների մշակույթը կոխկրտվում է:
Tags: Հավայան կղզիներ