Մեքսիկայում տեղի ունեցավ առաջին համասեռական քաղաքապետի երդման արարողությունը

pic_52c742d1e6558ca103234d11434b718aԱյսօր Մեքսիկայում տեղի ունեցավ  Սակատեկաս նահանգի Ֆրեսնիլյո քաղաքը գլխավորող Բենխամին Մեդրանոյի երդմնակալության արարողությունը: Նա իր երկրում առաջին համասեռական քաղաքապետն է, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ բացահայտ հայտարարեց իր կողմնորոշման մասին: Նա բացատրեց, որ իր սեքսուալ կողմնորոշման մասին պատմել է այն ժամանակ, երբ մրցակիցները փորձել են այդ փաստն օգտագործել նրան վարկաբեկելու նպատակով: Այդուհանդերձ, նա ասել է, որ չի պատրաստվում միասեռ ամուսնություն կնքել, քանի որ հասկանում է, որ իր քաղաքում միասեռ ամուսնությունների նկատմամբ այլ մոտեցում կարող է լինել:

Մեդրանոն Ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցության ներկայացուցիչ է: Մինչ քաղաքապետ դառնալը  նա երգիչ էր: Բացի այդ, նա առաջին գեյ-բարն է բացել Ֆրեսնիլյոյում: Այստեղ 200 հազար մարդ է ապրում: Մեքսիկայում ամբողջությամբ ու մասնավորապես Սակատեկասում,  շատ ուժեղ է կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը, որը  հավանության չի արժանացնում միասեռ ամուսնությունները: Այդուհանդերձ, Մեխիկոյում նման ամուսնություններ կնքվում են 2009-ից: Ավելի ուշ, մայրաքաղաքին միացան ևս մի քանի նահանգներ, սակայն Սակատեկասը դրանցից չէ:

Tags: