Սիրիայում սպանվել է կառավարական ուժերի դեմ մարտնչող Ադրբեջանի քաղաքացի:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Սիրիայում Աբու Յահյա անունով Ադրբեջանի քաղաքացին չեչեն Աբու Օմարի ջոկատի կազմում կռվել է կառավարական զորքերի դեմ:
Սեպտեմբերի 13-ին վերջինս վիրավորվել է սիրիական Համաս քաղաքի մերձակայքում կործանիչների կողմից ռմբակոծության արդյունքում: Աբու Յահյան մահացել է շատ արյուն կորցնելու պատճառով:
Հենց նույն օրը նրան թաղել են “Աբու Մուսլիմ” գերեզմանատանը։
Tags: Սիրիա
