Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն նոր պայամանագիր է պատրաստվում կնքել ակումբի ղեկավարության հետ: Ուշագրավն այն է, որ նա տարեկան կստանա 21 մլն եվրո: Դա ռեկորդային ցուցանիշ է: Կասկած չկա, որ գործարքը կկայանա:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հրապարակել է այն 20 ֆուտբոլիստների անունները, ովքեր նախապատրաստվելու են Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի թուրքական «Գալաթասարայի» հետ հանդիպմանը: Խաղը կայանալու է վաղը:
Ռոնալդուի հետ միասին ահա թե ում է վստահվել այդ պատիվը.
Դարպասապահներ
Իկեր Կասիլյաս, Դիեգո Լոպես, Խեսուս Ֆերնանդես
Պաշտպաններ
Սերխիո Ռամոս, Կեպլեր Պեպե, Նաչո Ֆերնանդես, Դանիել Կարվախալ, Ալվարո Արբելոա, Խորխե Կասադո
Կիսապաշտպաններ
Գարեթ Բեյլ, Սամի Խեդիրա, Իսկո, Ասյեր Իլյարամենդի, Լուկա Մոդրիչ, Անխել դի Մարիա, Կազեմիրո
Հարձակվողներ
Քրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա, Ալվարո Մորատա, Խոսե Ռոդրիգես
Tags: սպորտ, ֆուտբոլ
