Մոսկվայում տեղի է ունենում Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը

demoyan  Այս պահին Մոսկվայում «Արգումենտի ի ֆակտի»  շաբաթաթերթի մամուլի կենտրոնում տեղի է ունենում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն  Հայկ Դեմոյանի  «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչներն են՝  «Ռուս-Հայկական համագործակցություն» կազմակերպությունը և Քաղաքական ու սոցիալական հետազոտությունների Սևծովյան և Կասպյան տարածաշրջանի ինստիտուտը:

Շնորհանդեսին մասնակցում են  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն  Հայկ Դեմոյանը, «Ռուս-Հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ  Յուրի Նավոյանը, Քաղաքական և սոցիալական հետազոտությունների Սևծովյան և Կասպյան տարածաշրջանի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան  Վլադիմիր Կազիմիրովը, REX ինֆորմացիոն գործակալության  գլխավոր խմբագիր  Մոդեստ Կոլերովը, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը, ԱՊՀ Ինստիտուտի բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը, Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեյին-Ռաևսկին, Հարութ Սասունյանը (California Courier):

«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը» ուսումնասիրությունը Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ 20-րդ դարի վերջում ՝ 21-րդ  դարի սկզբին Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության և պատմա-համեմատական վերլուծություն է: Գրքում ներկայացված է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերլուծությունը հայ-թուրքական հարաբերությունների և նեոպանթուրքիզմի արտաքին քաղաքականության դոկտրինի տեսանկյունից:

Գրքի պատրաստման ընթացքում օգտագործվել են նյութեր Բաց Հասարակության Արխիվից (OpenSociety Archives, Բուդապեշտ, Հունգարիա), Մեծ Բրիտանիայի արտաքին գործերինախարարության արխիվից  (British ForeignOffice Public Record), Հայաստանի Ազգային Արխիվից,  Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական արխիվից,  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվից և այլն:

Գիրքը նախատեսված է փորձագետների, գիտնականների, ուսանողների և ընթերցողների լայն շրջանակի համար, ովքեր հետքրքրվում են Կովկասում էթնո-քաղաքական հակամարտությունների բռնկման պատճառներով:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Tags: