Ֆրանսիական կոմունիստական «Humanite» թերթը ամեն տարի ավանդաբար կազմակերպում է Մարդասիրության տոն կոչված միջոցառումը, որին այս տարի մասնակցել են նաև երկրում բնակվող քրդերը: «Ռադիկալը», վկայակոչելով «ANF» գործակալության փոխանցած լուրը, գրում է, որ նշանավոր ֆրանսիացի դերասան Ջամել Դեբուզը ևս մասնակցել է այս տոնին: Փակման միջոցառմանը մոտ երկու ժամ բեմում անցկացրած դերասանը հազարավոր մարդկանց առաջ ասել է հետևյալը. «Մի ժամանակ ես հանդիսատեսի շարքերում էի գտնվում, այժմ մեծ բեմերում եմ, շնորհակալություն»:
Հետաքրքրական է, որ դերասանը բեմ է դուրս եկել քրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պատկերը կրող դրոշով: Միջոցառման ժամանակ հիշել են նաև հունվարի 9-ին սպանված PKK–ի անդամ երեք կանանց: Նշենք, որ Եվրոպայում շարունակվում են ստորագրահավաքներ անցկացնել՝ պահանջելով ազատել Օջալանին:
Tags: ֆրանսիա
