Ժամեր առաջ Սիրիայի սահմաններում մի ռազմական ուղղաթիռ, օդում պայթելով, ընկել է Յայլադաղը շրջանում: Երկու օդաչուները անկարգելների օգնությամբ կարողացել են փրկվել, սակայն, վայրէջք կատարելով, սպանվել են ընդդիմադիր ուժերի կողմից: Դեպքի վայր են գնացել թուրք-սիրիական սահմանին գտնվող թուրքական զինված ուժերը: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը», Հաթայի նահանգապետ Մեհմեդ Լեքեսիզը հայտնել է, որ ուղղաթիռն ընկել է սիրիական սահմանից մոտ 400 մետր հեռավորության վրա, դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում:
