Իրանը քննարկում է մինչև այս տարեվերջ պարսկական կատվին տիեզերք ուղարկելու վարկածը

persianwhite_01Պետական պաշտոնյան երկուշաբթի հայտնել է, որ Իրանի տիեզերական ծրագրի շրջանակներում հաջորդ անգամ տիեզերք կուղարկեն տեղական անվանմամբ պարսկական կատվի:

Պաշտոնական IRNA լրատվական գործակալության այս հայտարարությունը տարածվել է երկրի մթնոլորտից դուրս կապիկ ուղարկելու և Իրանի հայտարարությամբ հաջողությամբ հետ վերադառնալու փորձից յոթ ամիս անց: Այնուամենայնիվ, միջազգային շրջանակները այդ հայտարարությունը կասկածի տակ դրեցին, երբ ուղարկված և վերադրաձած կապիկներին ցուցադրող Իրանի հրապարակված նկարներում տարբեր կապիկներ էին պատկերված:

Տիեզերական ծրագրի առաջատար պաշտոնյա Մուհամեդ Էբրահիմին հայտնում է, որ հաջորդ տիեզերական փորձի ժամանակ տիեզերք կուղարկվի պարսկական կատու, սակայն նապաստակի և մկան տարբերակները ևս քննարկվում են: Նա նշում է, որ հաջորդ փորձը կիրականացվի նախքան այս տարվա վերջ, որը Իրանում ավարտվում է մարտի 21-ին:

Իրանը հայտնում է, որ ցանկանում է իր սեփական արբանյակը ունենալ ուղեծրում, որպեսզի վերահսկի երկրաշարժի վտանգի տակ գտնվող երկրների բնական աղետները, բարելավի հեռահաղորդակցությունը և մեծացնի տարածաշրջանի ռազմական հսկողությունը:

Այս տարվա սկզբին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը նշել էր, որ ցանկանում է լինել Իրանի առաջին տիեզերագնացը:

 

Tags: