Ամենաքիչը երեք զինված մարդիկ Վաշինգտոնում հարձակվել են ԱՄՆ ՌԾՈՒ օբյեկտի վրա, նրանց կրակոցների արդյունքում զոհվել է առնվազն 10 մարդ: Վիրավորների քանակը հայտնի չէ, բայց հաղորդվում է, որ նրանք շատ են: ԱՄՆ մայրաքաղաքի ոստիկանությունը տեղեկացնում է, որ հարձակվողներից մեկին հաջողվել է “շարքից հանել”:
Մյուս երկուսին փնտրում են: ИТАР-ТАСС -ը հաղորդում է, որ վաշինգտոնյան նավաշինարանից մարդկանց վրա կրակողներից մեկը փակվել է շենքի հարկերի արանքում:
Նավաշինարանի մոտ ամերիկյան ոստիկանությունը հսկողություն է սահմանել, մոտակա փողոցները փակված են:
Վաշինգտոնյան նավաշինարանի տարածքում է գտնվում ԱՄՆ ՌԾՈՒ շտաբը: Այն ամերիկյան ռազմա-ծովային ուժերի ղեկավարման գլխավոր օրգանն է: Այդ տարծքում է գտնվում նաև ԱՄՆ ՌԾՈՒ ադմիրալությունը և հրամանատարական կազմի տարբեր կառույցներ, ինչպես նաև ռազմա-ծովային պատմության կենտրոնը: Տարածքում աշխատում է ավելի քան երեք հազար մարդ:
Tags: ԱՄՆ