Նավակի շրջվելուց հետո սովորական ձկնորսական օրը ձախողվել էր Բահամյան կղզիներից երկու տղամարդու համար:
Անօգնական երկու տղամարդիկ ութ օր մնացել էին նավակի իրանին կառչած:
Շրջված նավակը նկատել էր նրանց կողքով անցնող բեռնատար նավը: Ենթադրվում է, որ եթե նավի անձնակազմը նրանց չնկատեր, ապա տղամարդիկ արդեն մահացած կլինեին:
Ափի փրկարար, լողորդ Կայլ Ստոլինգսը The Sun Sentinel-ին տեղեկացրել է, որ փրկվածների մաշկը ջրազրկված է եղել:
Տղամարդկանց անունները չեն հրապարակվել: Ըստ տեղեկությունների՝ նրանք 56 և 57 տարեկան են եղել:
Բեռնատար նավը, նրանց նկատելով, կապ էր հաստատել Միացյալ նահանգների ափամերձ փրկարարների հետ, և նրանք ուղղաթիռ էին ուղարկել:
Փրկվածները հայտնել են, որ իրենք ծովի ջուր են խմել, ինչը ավելի է արագացնում ջրազրկման գործընթացը:
Նրանց տեղափոխել են հիվանդանոց անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով:
Այժմ ԱՄՆ-ի մաքսային և սահմանային պաշտպանության վարչությունը քննում է դեպքը:
Tags: ԱՄՆ
