Երաժշտական ացդեցիկ Billboard ամսագիրը Փինքին “Տարվա կին” է ճանաչել: Պարգևը կհանձնվի դեկտեմբերի 10-ին, հանդիսավոր արարողության ժամանակ:
Հրապարակման մեջ ասվում է, որ անցած տարի Փինքի (իսկական անունը` Ալիսիա Բեթ Մուր) «The Truth About Love» ալբոմը գլխավորել է Billboard 200-ը: Բացի այդ, «Just Give Me a Reason» -ը Փինքի 4-րդ աշխատանքն է, որը Billboard-ի Hot 100-ի առաջին հորիզոնականում է հայտնվել:
Իր կարիերայի ընթացքում Փինքը վաճառել է 40 մլն ալբոմ ու 20 մլն տրեկ` համացանցում:
Tags: Տարվա կին